Շանտալ Ժուանո
Շանտալ Ժուանո | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն և Union of Democrats and Independents? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Վարչական ազգային դպրոց (1999) և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և կարատեիստ |
Ծննդյան օր | հուլիսի 12, 1969[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Վերնոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Շանտալ Ժուանո (ֆր.՝ Chantal Jouanno; հուլիսի 12, 1969[1][2][3], Վերնոն), ֆրանսիացի կարատեիստ և քաղաքական գործիչ, սպորտի նախարար (2010-2011 թվականներ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարատեի Ֆրանսիայի 12-ակի չեմպիոն կարատե-կատան (մարտական արվեստի արտիստական տարատեսակ, որտեղ մարզուհիները վարում են ստվերի դեմ մենամարտը) մարզական կարիերան սկսել է Փարիզի Sporting International de karaté (SIK) ակումբում[4]։
Ստացել է մասնագիտական արտոնագիր (BTS) միջազգային առևտրի ոլորտում, 1991 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան տնտեսական և պետական կառավարման ոլորտում, իսկ 1999 թվականին ավարտել է կառավարման ազգային դպրոցը։ Աշխատել է Citroën ընկերության արտահանման ստորաբաժանումում, 1994 թվականին տեղափոխվել է EDF[5]:
Գլխավորել Է Նիկոլա Սարկոզիի աշխատակազմը Վերին Սենի դեպարտամենտի գլխավոր խորհրդում, ինչպես նաև շրջակա միջավայրի և էներգետիկայի գործակալությունը (ADEME): 2009 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Ֆրանսուա Ֆիյոնի երկրորդ աշխատասենյակում էկոլոգիայի հարցերով պետական քարտուղար, Նատալի Կոսցյուշկո-Մորիզեի՝ թվային տնտեսության զարգացման հարցերով պետքարտուղարի աթոռ տեղափոխվելուց հետո[6]։
2010 թվականի մարտի 21-ին ընտրվել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատգամավոր։
2010 թվականի նոյեմբերի 14-ին՝ Ֆիյոնի երրորդ կաբինետի ձևավորման ժամանակ, ստացել է սպորտի նախարարի պորտֆելը[7]։
2011 թվականի սեպտեմբերի 26-ին դուրս է եկել կառավարությունից՝ հաշվի առնելով ժողովրդական շարժման միության աջակցությունը՝ Փարիզից Ֆրանսիայի Սենատ ընտրվելու գործում[8]։
2014 թվականի մայիսին Իլ դը Ֆրանս տարածաշրջանում ժողովրդավարական և անկախ ու ժողովրդավարական շարժման միության միասնական ցուցակով մասնակցել է եվրոպական ընտրություններին, սակայն նրա օգտին քվեարկել է միայն ընտրողների 11,9 %-ը, և Ժուանոն չի ստացել պատգամավորական մանդատ։
2017 թվականի հոկտեմբերին լքել է քաղաքականությունը՝ դուրս գալով Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդից և Սենատից, սակայն 2018 թվականի փետրվարի 23-ին նախագահ Մակրոնը վարչապետ Էդուար Ֆիլիպի նախաձեռնությամբ նրա թեկնածությունն առաջարկել է հանրային քննարկումների ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնում[9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանտալ Ժուանոն՝ դուստրն է՝ Լուի և Ֆրանսուազ Պոլերի դուստրը, 1996 թվականին ամուսնացել է Էրվե Ժուանոյի հետ, նրանք ունեն երեք երեխաներ՝ դուստրը՝ Սիբիլին, Կոմ և Սիքստինի երկվորյակները[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 senat.fr (ֆր.)
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ «Karaté : Chantal Jouanno, championne de France par équipe» (ֆրանսերեն). Le Monde. 2010 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Chantal Jouanno - Union pour un mouvement populaire» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Chantal Jouanno secrétaire d'Etat à l'Ecologie» (ֆրանսերեն). Le Parisien. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Chantal Jouanno» (ֆրանսերեն). Huffington Post. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Jouanno part du gouvernement» (ֆրանսերեն). Europe 1. 2011 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «L'Elysée a un poste pour l'ex-ministre Chantal Jouanno» (ֆրանսերեն). Paris Match. 2018 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Le jardin secret de Chantal Jouanno» (ֆրանսերեն). Paris Match. 2011 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «JOUANNO Chantal» (ֆրանսերեն). Сенат Франции. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանտալ Ժուանո» հոդվածին։ |
|